Logo

Իտալական ակումբները կարող են զրկվել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից

00:20 / 12.07.2024Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն սպառնացել են Իտալիային միջազգային մրցաշարերից թիմերի հնարավոր հեռացմամբ, հայտնում է La Repubblica-ն։

Պատճառն այն է, որ Forza Italia կուսակցության անդամ Ջորջիո Մյուլեն առաջարկել է փոխել երկրի սպորտային օրենսդրությունը՝ ընդունելով մի հրամանագիր, որը տեղի լիգաներին լիակատար անկախություն կտա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Այդ օրենքով Ա սերիան իրավունք կունենա կարծիք հայտնել ֆեդերացիայի որոշումների վերաբերյալ, իսկ ֆուտբոլիստներն ու ակումբները հնարավորություն կստանան անհրաժեշտության դեպքում դիմել վարչական դատարան՝ շրջանցելով մարզական դատարանը:

Հնարավոր փոփոխության մեջ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն տեսնում են Իտալիայի կառավարության հստակ միջամտությունը երկրի մարզական ոլորտին, դա չի համապատասխանում ֆուտբոլային համակարգի սկզբունքներին և արժեքներին։

Եթե այդ փոփոխությունը լինի, իտալական ակումբները կարող են զրկվել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից, իսկ Իտալիան՝ Եվրո-2032-ն ընդունելու իրավունքից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ