Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամռանը կարող էր հայտնվել իտալական «Կոմոյում»։
Legalbet-ի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիայի ներկայացուցիչը դիտարկել է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։ «Կոմոն» հրաժարվել է այդ մտքից, քանի որ Թիկնիզյանը լեգեոնականի կարգավիճակ կունենար Ա սերիայում։
Հայ պաշտպանը 2021 թվականից է խաղում «Լոկոմոտիվում»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Թիկնիզյանը մասնակցել է 16 խաղի, խփել 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 6,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։