Logo

Իտալական ակումբը հերքել է, որ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

22:37 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Բոլոնիայի» սպորտային տնօրեն Ջովանի Սարտորին հերքել է լուրերը, թե ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով:

«Կեղծ լուրեր են. մենք հետաքրքրված չենք Թիկնիզյանի ծառայություններով»,- նշել է Սարտորին Championat.com-ի թղթակցի հետ զրույցում։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե «Բոլոնիան» հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում մոտ ժամանակներս պատրաստվում է բանակցություններ սկսել «Լոկոմոտիվի» հետ։

24-ամյա Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ