«Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջիին, հաղորդում է Goal.com-ը:
Օրեր առաջ անգլիական ակումբը մերժել է «Գալաթասարայի»՝ 15 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը: «Միլանն» այժմ մտադիր է նախ՝ բանակցել ֆուտբոլիստի հետ, իսկ հետո՝ արդեն բանակցություններ վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Գալաթասարայը» չի կարողացել համաձայնության հասնել Ականջիի հետ անձնական պայմանագրի շուրջ:


