Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի տրանսֆերային իրավունքը:
Ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն սոցցանցերում հայտնել է, որ իտալական գրանդը կապ է հաստատել 31-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ:
Ֆյուլկրուգը նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել էր 46 հանդիպման, դարձել 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ֆյուլկրուգը Բունդեսթիմի կազմում մասնակցել էր տնային Եվրոպայի առաջնությանը, անցկացրած 5 խաղում դարձել երկու գոլի հեղինակ:


