Նիկո Պասը հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Sky Sport-ը:
Արգենտինացին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 4 գոլով և նույնքան արդյունավետ փոխանցումով: Այս ամենը չի վրիպել միլանյան գրանդի ղեկվարաների աչքից, և «Ներաձուրին» կփորձի առաջիկայում լուրջ քայլեր ձեռնարկել Պասի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:
«Ինտերի» համար 21-ամյա ֆուտբոլիստին հրավիրելը հեշտ չի լինելու, քանի որ Պասի պայմանագրում կա կետ, ըստ որի նրա նախկին ակումբ Մադրիդի «Ռեալը» կարող է 2026 թվականի ամռանը 10 միլիոն եվրոյով հետ գնել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը:
Ա Սերիայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


