Logo

Իտալական մամուլը ցածր է գնահատել Արսեն Զախարյանի խաղը

15:15 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Իտալական մամուլն իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղին ցածր գնահատական է տվել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին մրցավեճում։

Ռուսաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ «Ռեալ Սոսիեդադը» պարտվել էր 0-2 հաշվով։

La Gazzetta dello Sport-ը և Corriere dello Sport-ը 10 բալային համակարգով Զախարյանի խաղը գնահատել են 6 միավորով։ Tuttosport-ն էլ նրան տվել է 5,5 գնահատականը՝ գրելով հետևյալը․ «Համոզիչ տեսք չուներ»։

Արսեն Զախարյանը 2023թ․ ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել իսպանական ակումբ, որի կազմում անցկացրել է 26 հանդիպում ու կատարել մեկ գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ