Logo

Իտալիան՝ երրորդ տարին անընդմեջ Դևիսի գավաթակիր

10:49 / 24.11.2025Թենիս
null

Թենիսի տղամարդկանց Իտալիայի հավաքականը երրորդ տարին անընդմեջ դարձել է Դևիսի գավաթակիր։

Մրցաշարի եզրափակիչում իտալացիները 2-0 հաշվով հաղթել են Իսպանիայի թիմին։

«Սկուադրա աձուրին» հաղթանակն ամրագրել է մենախաղում տարած հաղթանակների շնորհիվ։ Առաջին մրցավեճում Մատեո Բերետինին (56-րդ ռակետ) 1 ժամ 19 րոպեում հաղթել է Պաբլո Կարենյո-Բուստային (89-րդ ռակետ)։

Աշխարհի 22-րդ ռակետ Ֆլավիո Կոբոլին էլ 2 ժամ 57 րոպե տևած գերլարված պայքարում 1-6, 7-6 (7-5), 7-5 հաշվով առավելության է հասել Խաումե Մունյարի (36-րդ ռակետ) դեմ մրցախաղում։

Իտալիան Դևիսի գավաթը նվաճել է չորրորդ անգամ. նախորդ հաղթանակները գրանցվել են 1976, 2023, 2024 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ