Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի հավաքականի հետ և հաղթել 2-1 հաշվով:
«Սկուադրա աձուրայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել «Ջենոայի» հարձակվող Մատեո Ռետեգին:
Հարավամերիկացիների կազմում միակ գոլը խփել է իսպանական «Կադիսի» վինգեր Դարվին Մաչիսը:
Ընկերական հնդիպում
Վենեսուելա - Իտալիա` 1-2
Պաբլո Մաչիս, 43 - Մատեո Ռետեգի, 40, 80


