«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ա սերիայի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Աշխարհի չեմպիոնն Ա սերիայի լավագույն ռմբարկուն է:
Մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բոլոնիայի» 23-ամյա նիդերլանդցի հարձակվող Ջոշուա Զիրկզեն:
Հիշեցնենք, որ «Ինտերը» նվաճել է Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը: