Logo

Իտալիայի գավաթ. «Ատալանտան» խոշոր հաշվով հաղթանակով քառորդ եզրափակիչում է

19:56 / 03.12.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ատալանտան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Ջենոային»։

Հյուրերը 36-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով։

Բերգամոն ներկայացնող ակումբը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ հյուրընկալվելիս կմրցի «Յուվենտուսի» դեմ։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ատալանտա» - «Ջենոա»` 4-0 (տեսանյութ)

Բերատ Ջիմսիթի, 19, Մարտեն Դե Ռոն, 54, Մարիո Պաշալիչ, 82, Օնեսթ Ահանոր, 90+1

Հեռացում` Սեյդու Ֆինի, 36 («Ջենոա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ