Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ատալանտան» տնային խաղում 6-1 հաշվով պարտության մատնեց երկրորդ լիգան` Բ սերիան, ներկայացնող «Չեզենային»։
Բերգամոն ներկայացնող ակումբից դուբլ գրանցեցին կիսապաշտպաններ, բելգիացի Շարլ Դե Կետելարեն ու սերբ Լազար Սամարջիչը։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հյուրընկալվելիս մրցելու է «Բոլոնիայի» դեմ։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ատալանտա» - «Չեզենա»` 6-1
Դավիդե Ձապակոստա, 4, Շարլ Դե Կետելարե, 8, 35, Լազար Սամարջիչ, 27, 71, Մարկո Բրեշիանինի, 54 - Յոզեֆ Սիսեյ, 90


