«Բոլոնիան» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում ևս հաղթեց «Էմպոլիին»:
Պատասխան մրցավեճում գրանցվեց 2-1 հաշիվը: Հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց նիդերլանդցի հարձակվող Թիջս Դալինգան:
Դիմակայության առաջին խաղում «Բոլոնիան» հաղթել էր 3-0 հաշվով, եզրափակիչում մրցակիցը կլինի «Միլանը», որը պայքարից դուրս էր թողել «Ինտերին»:
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Բոլոնիա» - «Էմպոլի»` 2-1 (առաջին խաղը` 3-0) (տեսանյութ)
Ջովանի Ֆաբիան, 7, Թիջս Դալինգա, 86 - Վիկտոր Կովալենկո, 33


