«Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց Բ Սերիան ներկայացնող «Բարիին»` դուրս գալով Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։
«Ռոսոներիից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Քրիստիան Պուլիշիչը։
Մրցաշարում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Լեչեն»։
Իտալիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Միլան» - «Բարի»` 2-0
Ռաֆայել Լեաու, 14, Քրիստիան Պուլիշիչ, 48


