Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց «Լեչեին»։
«Ռոսոներիից» մեկական գոլ խփեցին Սանտիագո Խիմենեսը, Քրիստոֆեր Նկունկուն ու Քրիստիան Պուլիշիչը։
«Լեչեն» 18-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով` բոլոր գոլերը բաց թողնելով կարմիր քարտ ստանալուց հետո։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս կմրցի «Լացիոյի» դեմ։
Իտալիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Միլան» - «Լեչե»` 3-0 (տեսանյութ)
Սանտիագո Խիմենես, 20, Քրիստոֆեր Նկունկու, 51, Քրիստիան Պուլիշիչ, 64
Հեռացում` Յամիկ Զիբերտ, 18 («Լեչե»)


