«Միլանը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն ընդունեց «Կալյարիին» ու հաղթեց 4-1 հաշվով։ Դաշտի տերերից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Լուկա Յովիչը։
«Միլանի» հաջորդ մրցակիցը կլինի «Ատալանտա» - «Սասուոլո» զույգի հաղթողը։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Միլան» - «Կալյարի»՝ 4-1
Լուկա Յովիչ, 29, 42, Չակա Տրաորե, 50, Ռաֆայել Լեաու, 90+1 - Պաուլո Ացի, 88


