Logo

Իտալիայի գավաթ. «Յուվենտուսն» ու «Ինտերն» առաջին խաղի վերջում գոլերով փոխանակվեցին

01:01 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում ընդունեց Միլանի «Ինտերին»: Թիմերը մեկական գոլ փոխանակեցին խաղի վերջնամասում՝ 1-1:

«Յուվենտուսի» կազմում 83-րդ րոպեին հաշիվը բացեց կոլումբացի լատերալ Խուան Կուադրադոն, սակայն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Ինտերին» պարտությունից փրկեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը:

Լուկակուն գոլից անմիջապես հետո երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Դրանից երկու րոպե անց կարմիր քարտ ստացան նաև «Ինտերի» սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը և «Յուվենտուսի» խաղացող Կուադրադոն:

«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 26-ին «Ինտերի» խաղադաշտում: Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն «Ֆիորենտինան» ու «Կրեմոնեզեն»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1-1

Խուան Կուադրադո, 83 - Ռոմելու Լուկակու, 90+5 (11մ)

Հեռացումներ՝ Խուան Կուադրադո, 90+7 («Յուվենտուս») - Ռոմելու Լուկակու, 90+5, Սամիր Հանդանովիչ, 90+7 (երկուսն էլ՝ «Ինտեր»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա