Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» Թուրինում 2-0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
«Բիանկոներիի» գոլերը խփեցին Ջոնաթան Դեյվիդն ու Մանուել Լոկատելին։
Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կմրցի «Ատալանտա» - «Ջենոա» դիմակայության հաղթողի դեմ։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Յուվենտուս» - «Ուդինեզե»` 2-0
Ջոնաթան Դեյվիդ, 23, Մանուել Լոկատելի, 68 (11մ)


