Logo

Իտալիայի գավաթակիրը միացել է Իմոբիլեի համար պայքարին

18:45 / 20.06.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Բոլոնիան» կենտրոնացել է Ստամբուլի «Բեշիքթաշի» հարձակվող Չիրո Իմոբիլեին ձեռք բերելու վրա, հայտնում է Corriere dello Sport-ը:

35-ամյա ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է վերադառնալ հայրենիք: Իտալիայի գավաթակիրը նպատակ ունի հարձակման գիծը համալրելու փորձառու ֆուտբոլիստով:

Ավելի վաղ «Ռոսոբլուն» բանակցություններ էր վարում Էդին Ջեկոյի հետ, սակայն գործարքը չէր կայացել:

Չիրո Իմոբիլեն 2024/25 մրցաշրջանում «Բեշիքթաշի» կամզում 41 խաղում խփել էր 19 գոլ:

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանն» ու «Ֆիորենտինան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ