Logo

Իտալիայի հավաքականի պաշտպանը ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի Եվրո-2024-ը

12:45 / 03.06.2024Ֆուտբոլ
null

Բերգամոյի «Ատալանտայի» պաշտպան Ջորջիո Սկալվինին «Ֆիորենտինայի» դեմ իտալական Ա սերիայի 29-րդ տուրից հետաձգված խաղում (2-3) ծանր վնասվածք է ստացել։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը ստացել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք և բաց կթողնի Եվրո-2024-ը։ Սկալվինին կվիրահատվի և խաղադաշտ կվերադառնա միայն 2025 թ. հունվարին։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հայտնում է, որ Սկալվինիի փոխարեն Իտալիայի հավաքականի հայտացուցակում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ֆեդերիկո Գատին։

Ավարտված մրցաշրջանում Ջորջիո Սկալվինին 44 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա