Logo

Իտալիայի Մ21 հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Շվեդիայի դեմ խաղերին

20:14 / 03.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հրապարակվել է Իտալիայի երիտասարդական հավաքականի հայտացուցակը Շվեդիայի և Հայաստանի Մ21 թիմերի դեմ Եվրո-2027-ի ընտրական փուլում հոկտեմբերին կայանալիք տնային խաղերին:

Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական E խմբի առաջատարին կհյուրընկալվի հոկտեմբերի 14-ին Կրեմոնեզեում: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած հավաքականը սեպտեմբերին անցկացրած առաջին և երկրորդ տուրերի խաղերում պարտվել էր Շվեդիայի ու Լեհաստանի թիմերին:

Իտալիայի Մ21 հավաքականի հայտացուցակը.

Դարպասապահներ՝ Տոմազո Մարտինելի («Ֆիորենտինա»), Դիեգո Մասկարդի («Սպեցիա»), Էդուարդո Մոտա («Ռեջանա»):

Պաշտպաններ՝ Դավիդե Բարտեզագի («Միլան»), Ալեսանդրո Դելավալե («Մոդենա»), Նիկոլո Ֆորտին («Ֆիորենտինա»), Գաբրիելե Գուարինո («Էմպոլի»), Ռիյադ Իդրիսի («Կալյարի»), Ֆիլիպո Մանե («Բորուսիա Դորտմունդ»), Լուկա Մարիանուչի («Նապոլի»), Բրանդո Մորուցի («Էմպոլի»):

Կիսապաշտպաններ՝ Տոմազո Բերտի («Չեզենա»), Ալֆաջիո Սիսե («Կատանզարո»), Մատեո Դագասո («Պեսկարա»), Ջակոմո Ֆատիկանտի («Յուվենտուս»), Լուկա Լիպանի («Սասուոլո»), Շեր Նդուր («Ֆիորենտինա»), Նիկոլո Պիսիլի («Ռոմա»):

Հարձակվողներ՝ Ֆրանչեսկո Կամարդա («Լեչե»), Լուիջի Չերուբինի («Սամպդորիա»), Ջեֆ Էխատոր («Ջենոա»), Սեյդու Ֆինի («Ջենոա»), Լուկա Կոլոեկիո («Էսպանյոլ»), Սիմոնե Պաֆունդի («Սամպդորիա»)։

Italy U21

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ