Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով: Իտալական մամուլից տեղականում ենք, որ միանգամից երեք ակումբ հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Դրանցից մեկը «Բոլոնիան» է:
Այդ ակումբները դեռ բանակցություններ չեն սկսել «Լոկոմոտիվի» հետ, բայց համոզված են, որ կկարողանան պայմանավորվածության հասնել 4-5 միլիոն եվրոյի սահմաններում:
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է «Լոկոմոտիվի» 23 խաղի, դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


