Logo

IV դիվիզիոնի ԱԱ. Հայաստանի հավաքականը տպավորիչ քամբեք արեց ու Քուվեյթի դեմ խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ

22:54 / 16.04.2025Հոկեյ
null

Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության երրորդ տուրի Քուվեյթ - Հայաստան հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։

Հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն Վադիմ Գուսկովի գլխավորած թիմը քամբեք արեց ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Հայաստանի հավաքականից դիպուկ նետումներով աչքի ընկան Իգոր Կրիվիխը, Արտյոմ Կուզնեցովը, Տիգրան Մանուկյանն ու Մաքսիմ Կուզնեցովը։

Հանդիպումը ցուցադրվում է Fast TV հավելվածում (iOSAndroid) և «Ֆասթ Մեդիա»-ի յութուբյան ալիքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ