Logo

IV դիվիզիոնի ԱԱ. Կկայանան վերջին հանդիպումները

11:17 / 19.04.2025Հոկեյ
null

Երևանում ավարտվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում կկայանան վերջին` 5-րդ տուրի հանդիպումները։

Օրվա խաղերի անոնսը.

Մալայզիա - Ուզբեկստան` 14:00 (Fast Sports 2),

Ինդոնեզիա - Հայաստան` 17:00 (Fast Sports),

Իրան - Քուվեյթ` 20:00 (Fast Sports 2)։

Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Ուզբեկստանի թիմը։ Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդն է: Հայաստանի թիմին հաջորդում են Քուվեյթը (8), Ինդոնեզիան (6), Իրանը (3) և Մալայզիան (0)։

Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի ու տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։ Մրցաշարը նկարահանում և հեռարձակում է «Ֆասթ Մեդիա»-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ