Logo

Իվան Պերիշիչի հոբելյանական ցուցանիշը

10:34 / 18.11.2025Ֆուտբոլ
null

Իվան Պերիշիչի համար Չեռնոգորիայի հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումը (3-2) հոբելյանական էր Խորվաթիայի հավաքականի կազմում:

ՊՍՎ-ի 36-ամյա կիսապաշտպանը 150-րդ հանդիպումն անցկացրեց հավաքականում և աչքի ընկավ դարպասի գրավմամբ:

Հիշարժան խաղում Պերիշիչը հավաքականում գոլերի քանակը հասցրեց 38-ի և երկրորդ տեղն է զբաղեցնում խորվաթների պատմության մեջ գլխավոր ռմբարկուների ցուցակում: Առաջատարը 45 գոլ խփած Դավոր Շուկերն է: Լավագույն եռյակը 36 գոլով եզրափակում է «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Իվան Պերիշիչն ազգային հավաքականում երկրորդ տեղն է զբաղեցնում նաև անցկացրած խաղերի քանակով: Առաջատարը Լուկա Մոդրիչն է: «Միլանի» 40-ամյա կիսապաշտպանը Չեռնոգորիայի դեմ խաղում փոխարինման մտավ 78-րդ րոպեին և հավաքականում անցկացրեց 194-րդ հանդիպումը:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ