Logo

Իվիչ. «Սպերցյանը մեծ պրոֆեսիոնալ է»

22:37 / 23.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:

«Սպերցյանը մեծ պրոֆեսիոնալ է: Յուրաքանչյուր մարզման ժամանակ նա աշխատում է 100 տոկոսով: Մենք գիտենք նրա լավագույն որակները, կփորձենք օգտագործել: Ես չեմ ցանկանում խոսել նրա ապագայի մասին: Որպես մարզիչ գերադասում եմ խոսել թիմի մասին»,- սերբ մասնագետի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է պաշտոնական 21 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի  տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Ավելի վաղ կիսապաշտպանը ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ