Կազանի «Ռուբինի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղամակարդակի մասին:
«Շնորհակալություն նորամուտի շնորհավորանքների համար: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղամակարդակը լավն է և ավելի բարձր այն առաջնությունից, որտեղ նախկինում խաղում էի:
Ես հույս ունեմ և հավատում եմ, որ շուտով կհարմարվեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգային: «Լոկոմոտիվը» շատ լավ և ուժեղ թիմ է, որտեղ խաղում են արագավազ ֆուտբոլիստներ, սակայն սա ֆուտբոլ է, և դա մեծ նշանակություն չունի»,- Իվուի խոսքը մեջբերում է Спорт-Экспресс-ը:
Հիշեցնենք, որ Իվուն այս ամառային տրանսֆերային պատուհանին էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուից» տեղափոխվել «Ռուբին»: Նա կազանյան թիմում նորամուտը նշեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ (2-2) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի մեկնարկային տուրի խաղում:


