Logo

Իվու. «Մելիքյանն առաջնորդ է, մեզ այսպիսի մարզիչ էր պետք»

13:27 / 09.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է մի շարք թեմաների: 

«Թիմում մթնոլորտը շատ է փոխվել՝ թե՛ հանդերձարանում, թե՛ մարզումներին: Իռլանդիայի դեմ հաղթանակը վստահություն տվեց մեզ:

Մելիքյանը լավ մարզիչ է ու լավ մարդ: Նա փոխել է թիմը մոտիվացիայի ու մթնոլորտի տեսանկյունից: Նա առաջնորդ է, մեզ հենց այդպիսի մարզիչ էր պետք»,- ասել է Իվուն: 

Իվուն նաև պատմել է, որ Հայաստանի հավաքականը մեծ ազդեցություն է թողել իր վրա թե՛ որպես անհատականության, թե՛ որպես ֆուտբոլիստի: 

Կարդացեք նաև՝

Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ