Logo

Իվու. «Վերջին տնային խաղն անցկացրի «Ուրարտուի» կազմում»

00:03 / 12.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հաստատել է, որ վերջին տնային հանդիպումն է անցկացրել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ մասնակցելով բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղին (0-1)

«Խաղը լավ ընթացավ: Կարծում եմ՝ մենք շատ պահեր ունեինք, որպեսզի հաղթեինք: Պետք է շտկենք մեր սխալները, բայց ես հավատում եմ, որ պատասխան խաղում հաջողության կհասնենք: Խաղն ինձ համար ընդհանուր լավ էր, չնայած նրան, որ ցանկալի արդյունքի չհասանք: Այս հանդիպումը նաև զգացմունքային էր, քանի որ երեք տարի այս հիանալի ակումբում անցկացնելուց հետո այսօր իմ վերջին տնային խաղն էր: Ես շատ ուրախ եմ, քանի որ 5 տարի անցկացնելով այստեղ, ես շատ բանի հասա: Նախորդ մրցաշրջանն ինձ համար լավագույնն էր, քանի որ դարձանք Հայաստանի չեմպիոն և գավաթակիր»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբին» տեղափոխվելուն: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Չարլթոնը», ռուսական «Ուրալը», սերբական «Պարտիզանը», թուրքական և իսրայելական ակումբներ:

Հիշեցնենք, որ Իվուն 2020 թվականի օգոստոսից է խաղում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնի կազմում: Մինչև այդ ֆուտբոլիստը խաղացել էր նաև Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ