Logo

Իվուն խաղադաշտ է վերադարձել

15:55 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ՝ Կազանի «Ռուբինի» կազմում մասնակցելով Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղին: 

Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով, Իվուն խաղադաշտում անցկացրել է 89 րոպե:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախավերջին խաղում կընդունի Հունգարիայի թիմին, իսկ 3 օր անց կհյուրընկալվի Պորտուգալիային:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ