NBA-ի «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի աստղային խաղարկող Ջա Մորանտը նոր դաջվածք է արել Կոբի Բրայանտի պատվին:
24 Mentality գրությունը հղում է 2020 թվականի հունվարի 26-ին ավիաաղետի հետևանքով կյանքից հեռացած ամերիկացի լեգենդար բասկետբոլիստի խաղահամարին:

Հիշեցնենք, որ Ջա Մորանտը որակազրկվել է 25 խաղով երկու անգամ զենք ցուցադրելու համար: Մայիսին Մորանտը սոցիալական ցանցերում՝ ընկերոջ ուղիղ եթերի ժամանակ, ցուցադրել էր զենքը, իսկ մարտին նույնպիսի գործողություն կատարել էր գիշերային ակումբում: Այդ ժամանակ NBA-ը երիտասարդ բասկետբոլիստին որակազրկել էր 8 խաղով:
Կոբի Բրայանտը NBA-ի հնգակի չեմպիոն է, 18 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի խաղին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Բրայանտը երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն:
Բրայանտն իր դստեր՝ Ջաննայի հետ մահացել էր 2020 թվականի հունվարին ուղղաթիռի վթարի հետևանքով:


