Logo

Աղբյուր. Յոահիմ Լյովը պայմանագիր է համաձայնեցրել թուրքական ակումբի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:54 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Յոահիմ Լյով

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կգլխավորի «Ֆեներբահչեն»։ Haber Global-ը հայտնում է, որ 61-ամյա մասնագետը համաձայնեցրել է ակումբի նախագահ Ալի Կոխի հետ համագործակցության պայմանները։ Գերմանացին 3 տարվա պայմանագիր կկնքի։ Աշխատավարձը նրան կվճարեն ակումբն ու հովանավորները։

Հաղորդվում է, որ ակումբի նախագահն ու մարզիչը համաձայնեցրել են այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ակումբի տրանսֆերային բյուջեն և ենթակառուցվածքային նախագծերը, և այժմ Լյովին մնում է միայն պայմանագիրն ստորագրել։

Հավելենք՝ Յոահիմ Լյովը 2006-ից 2021 թվականներին գլխավորել է Գերմանիայի հավաքականը: «Ֆեներբահչեն» 23 տուրից հետո 37 միավորով 5-րդն է Թուրքիայի առաջնությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա