Logo

Ջամալ Մուսիալան նորից իր ամենասիրելի տեղում է՝ խոտածածկի վրա

18:30 / 23.10.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ոտքի կոտրվածք ստանալուց հետո առաջին անգամ վերադարձել է մարզումային խաղադաշտ, հայտնում է «Ռեկորդմեյստերի» պաշտոնական կայքը:

Արդեն երեքուկես ամիս է՝ Մուսիալան վերականգնվում է նրբոլոքի կոտրվածքից, որը ստացել էր աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի ՊՍԺ - «Բավարիա» խաղի ժամանակ՝ Ջանլուիջի Դոնարումայի հետ բախվելուց հետո։

«Խաղադաշտ վերադառնալը հիանալի է, հրաշալի զգացողություն է»,- ասել է Մուսիալան, որը «Բավարիայի» մարզաբազայում վազքի վարժություններ է կատարել: 

«Սկսել եմ վազել, հետո կսկսեմ մարզվել գնդակով, դրիբլինգ, փոխանցումներ: Պետք է քայլ առ քայլ. չեմ ուզում շատ արագ անել: Երբ վերադառնամ, ուզում եմ պատրաստ լինել 100 տոկոսով: 

Թիմը, երկրպագուները, բոլորս մեկ մեծ ընտանիք ենք: Աջակցությունն անկասկած օգնում է»,- ավելացրել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ