Logo

Բուֆոնը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

17:40 / 02.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սոցիալական ցանցերում հաստատել է, որ հեռանում է ֆուտբոլից:

«Դու ինձ տվեցիր ամեն ինչ, ես քեզ տվեցի ամեն ինչ: Մենք դա արեցինք միասին»,- հրապարակած տեսանյութին կից գրել է 45-ամյա դարպասապահը, որը կարիերայի վերջին հատվածն անցկացրեց իտալական «Պարմայում»՝ այնտեղ, որտեղից սկսել էր փառահեղ ուղին:


Բուֆոնի՝ կարիերան ավարտելու որոշումը նշանակում է, որ Իտալիայի հավաքականի՝ աշխարհի 2006 թվականի չեմպիոն հռչակված թիմից ոչ մի գործող ֆուտբոլիստ այլևս չկա:

Ջանլուիջի Բուֆոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին «Պարմայում», որի կազմում խաղացել է մինչև 2001 թվականը: Դրանից հետո դարպասապահը մինչև 2018 թվականը ելույթ է ունեցել Թուրինի «Յուվենտուսում»: Նա նաև 1 մրցաշրջան անցկացրել է ֆրանսիական ՊՍԺ-ում, ինչից հետո՝ 2019 թվականին, վերադարձել է հարազատ «Ծեր սինյորայի» ճամբար: 2021 թվականին նա հեռացել էր թուրինյան ակումբից ու վերադարձել «Պարմա»:

Ջանլուիջի Բուֆոնն Իտալիայի հավաքականի ավագն էր 2010-2018 թվականներին: «Սկուադրա աձուրայի» մարզաշապիկով Բուֆոնը մասնակցել է աշխարհի 5 առաջնության, 2006 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն ու ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ