Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա դարպասապահը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ անգլիական գրանդը Դոնարումայի տրանսֆերային իրավունքը ձեռք է բերելու ավելի քան 30 միլիոն եվրոյով: Իտալացին «Մանչեսթեր Սիթիում» կփոխարինի բրազիլացի Էդերսոնին, որը տեղափոխվել է «Ֆեներբահչե»:
«Միլանի» և «Պարի Սեն-Ժերմենի» նախկին դարպասապահը 74 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


