Logo

Ջասթին Գեյջի. «Չեմ ցանկանում մենամարտել Մաքգրեգորի հետ, քանի որ նա ստերոիդներ է ընդունում»

14:41 / 31.07.2023• Խառը մենամարտեր
null

UFC-ում ելույթ ունեցող ամերիկացի մարտին Ջասթին Գեյջին (25-4) նշել է, թե ինչու չի ցանկանում մենամարտել երկու թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի (22-6) հետ:

«Հաճելի է, որ Քոնորն ուզում է մենամարտել ինձ հետ: Այնուամենայնիվ, ես սիրում եմ անցկացնել բարձր մակարդակի մենամարտեր: Չեմ ցանկանում մենամարտել Մաքգրեգորի հետ, քանի որ նա ստերոիդներ է ընդունում: Երբեք ստերոիդներ չեմ ընդունել»,- 34-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Գեյջին հուլիսի 30-ին UFC 291 մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթել էր իր հայրենակից Դասթին Պորյեին (29-8):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ