Իտալական «Ռոմայի» հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյույվերտը տեղափոխվել է անգլիական «Բորնմութ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի արժեքը կազմել է 11 միլիոն եվրո՝ չհաշված հավելավճարներն ու հավանական վերավաճառքից տոկոսները: Բանակցությունները տևել են մի քանի օր և հաջողությամբ ավարտվել հունիսի 23-ին:
Հիշեցնենք, որ 24-ամյա Կլյույվերտը վերջին տարիներին վարձավճարով խաղացել է գերմանական «Լայպցիգում», ֆրանսիական «Նիսում» և իսպանական «Վալենսիայում», սակայն այդ ակումբները չեն օգտվել ֆուտբոլիստի տրանսֆերն առաջնային գնելու իրավունքից: Ավարտված մրցաշրջանը նա անցկացրել էր «Վալենսիայում», որի կազմում մասնակցել է Իսպանիայի Լա լիգայի 26 խաղի, դարձել 6 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին 2018 թվականին էր 17.25 միլիոն եվրոյի դիմաց Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Ռոմա», որի կազմում անցկացրած 68 խաղում խփել է 9 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում: