Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Ջենիֆեր էնիսթոնը նշում է իր 52 ամյակը։ Այդ առիթով Vnews-ը առանձնացրել է Ջենիֆեր Էնիսթոնի լավագույն 5 ֆիլմերը։
Рок-звезда/Rock Star/2001
Ֆիլմը պատմում է ութսունականների ռոքի և փառքի գնի մասին: Օրվա ընթացքում Քրիս Քոուլը վերանորոգում է պատճենահանման մեքենաներ, իսկ գիշերը նա ընդօրինակում է Steel Dragon ռոք խմբին։ Անսպասելիորեն նրան հնարավորություն է ընձեռնվում դառնալ Steel Dragon-ի նոր վոկալիստը: Մեկ գիշերվա ընթացքում նա դառնում է գերաստղ:

Брюс Всемогущий/Bruce Almighty/2003
Ֆիլմի հերոս Բրյուս Նոլանը (Ջիմ Քերրի) – հեռուստալրագրող է, ով հայտնի է իր հետաքրքիր և ծիծաղելի սյուժեներով։ Նրա հաղորդումները շատերի սիրելի ծրագրերն են, նա կարողանում է ուրախացնել շատերին։ Սակայն Բրյուսի երազանքն էր դառնալ մեծ հեռուստավարող և առաջ գնալ իր մասնագիտության մեջ։ Նա գրեթե միշտ դժգոհում է իր ճակատագրից և ոչնչից գոհ չէ։
Եվ ահա մի անգամ Բրյուսը պատահաբար հայտնվում է մի մեծ, լքված շինությունում, որտեղ հանդիպում է տարօրինակ մի մարդու (Մորգան Ֆրիման), ով սկզբում ներկայանում է որպես հավաքարար, հետո՝ էլեկտրականության մասնագետ, իսկ վերջում պարզվում է, որ նա հենց աստվածն է…

Марли и я/Marley & Me
Նորապսակները Ջոն և Ջենի Գրոգանները փախչում են Միչիգանի ցուրտ ձմեռներից և տեղափոխվում Հարավային Ֆլորիդա, որտեղ երկուսն էլ աշխատանք են ստանում որպես մրցակից թերթերի թղթակից: The Palm Beach Post-ում Ջենին գրում է առաջին էջի կարևոր հոդվածներ, իսկ Sun-Sentinel-ում Ջոնը գրում է մահախոսականներ և սովորական նորություններ։
Երբ Ջոնը գիտակցում է, որ Ջենին մտածում է մայրության մասին, նրա ընկերը և գործընկեր Սեբաստիան Թաննին (Էրիկ Դեյն) առաջարկում է շուն ձեռք բերել, որպեսզի ստուգեն զույգի ընտանիք կազմելու պատրաստակամությունը:

Ходят слухи/Rumor Has It
Սառա Հեթինգերը արհեստավարժ լրագրող է, որը մասնագիտացած է հարսանեկան հայտարարություններ և մահախոսականներ գրելու մեջ: Նա պատրաստվում է ամուսնանալ Նյու Յորքից տաղանդավոր փաստաբան Ջեֆ Դալիի հետ: Ջեֆը սիրում է Սառային, Սառան կարծում է, որ ինքը նույնպես սիրում է նրան, բայց երբեմն սկսում է կասկածել: Ամեն դեպքում, նա խնդրում է Ջեֆֆին չխոսել իր ընտանիքի ներկայությամբ նշանադրության մասին…
А вот и Полли!/Along Came Polly
Ռուբեն Ֆեֆֆերը (Բեն Սթիլեր) մեղրամիս է անցկացնում իր կնոջ՝ Լիզա Կրամերի (Դեբրա Մեսսինք) հետ Սուրբ Բարդուղիմեոսի կղզում։ Մի անգամ նա տեսնում է իր կնոջը Կլոդի (Հենք Ազարիա)՝ ֆրանսիացի սկուբա դայվինգի ուսուցչի հետ գրկախառնված։ Դա տեսնելուց հետո նա միայնակ վերադառնում է Նյու Յորք։ Ռուբենը գնում է արվեստի պատկերասրահ իր ընկերոջ՝ Սենդիի հետ և այնտեղ հանդիպում է ավագ դպրոցի իր դասընկերուհուն՝ Փոլլի Պրինցին (Ջենիֆեր Էնիսթոն)։ Նա մի փոքր խելագար, տարօրինակ և էքցենտրիկ կին է, սիրում է կծու կերակուր և խոզուկ է պահում։ Չնայած նրա տարօրինակությանը, Ռուբենը հասկանում է, որ նա զգացմունքներ ունի աղջկա հանդեպ։ Նրանք սկսում են հանդիպել։


