Logo

Ջենիֆեր Էնիսթոնը նոր սիրավեպ ունի

15:35 / 03.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

56-ամյա դերասանուհին հաստատել է իր նոր սիրավեպը։ Ջենիֆեր Էնիսթոնը սիրառատ լուսանկար է հրապարակել իր ընկերոջ հետ։

Կինոաստղը, կարծես թե, երջանկություն է գտել իր անձնական կյանքում: Ջենիֆեր Էնիսթոնը հարաբերություններ է սկսել Ջիմ Քյորթիսի հետ, որը իրեն ներկայացնում է որպես կյանքի փոխակերպման մարզիչ, սիրո գուրու և հիպնոթերապևտ:

Դերասանուհին  հրապարակել է գրավիչ սև-սպիտակ լուսանկար, որտեղ նա քնքշորեն գրկում է իր սիրեցյալին։ Դերասանուհին հայտարարել է, որ Ջիմը հենց նոր նշել է իր 50-ամյակը.

 «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր։ Այս ամենն անգին է», - մակագրել է Էնիսթոնը՝ ավելացնելով սրտաձև էմոջի։

Սիրո գուրուն արձագանքել է Բրեդ Փիթի նախկին կնոջ հրապարակային խոստովանությանը։ Նա մեկնաբանել է նրա գրառումը՝ օգտագործելով պարզ համբույրի էմոջի։ Քյորթիսը որոշեց սոցիալական ցանցերում անկեղծորեն խոսել սիրավեպի մասին։ Նա անկեղծացել է, թե ինչպես գտնել երկրորդ կեսին 40 տարեկանից հետո և հավելել, որ տարիքը ոչ մի դեր չունի.

«Դու ծեր չես։ Նախ, սիրիր ինքդ քեզ և գիտակցիր, որ զարմանալի տարիք ունես։ Կյանքը չի ավարտվում 42 տարեկանում։ Երբ դու 62 կամ 72 տարեկան լինես, կնայես ու կցանկանաս վերադառնալ 42 տարեկանին։ Այնպես որ, սկսիր հիմա։ Ժպտա, նայիր աչքերին ու խոսիր նրա հետ։ Եվ ամենակարևորը՝ սիրիր ինքդ քեզ։ Երբ սիրում ես ինքդ քեզ, ավելի շատ սեր ես գրավում»,- վստահեցնում է սիրո գուրուն:

Էնիսթոնը վերջերս խոստովանել է, որ ավելի քան 20 տարի երազում էր մայր դառնալու մասին։ Դերասանուհին այժմ պայքարում է երեխա ունենալու համար:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ