«Ջենոայի» գլխավոր տնօրեն Յոհաննես Շպորսը բացատրել է, թե ինչու է Անդրեյ Շևչենկոն հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից։
«Ցավոք, «Ջենոայի» խաղում փոփոխություն չկար, իսկ արդյունքներն այդպես էլ չէին բարելավվում։ Եկավ պահ, որ մենք հասկացանք՝ բավարար էներգիա չենք ունենալու «Ֆիորենտինայի» դեմ խաղին, այդ պատճառով էլ արագ որոշում կայացրինք։ Մենք անկեղծ ու բաց ենք եղել Անդրեյի հետ»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ թիմը 11 հանդիպում է անցկացրել, հաղթել 1-ում, 3 անգամ ոչ-ոքի խաղացել, իսկ 7-ում կրել պարտություն։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Ջենոան» 12 միավորով 19-րդն է։