Իտալական «Ջենոան» ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի չորրորդ համազգեստը, որը նվիրված է արգենտինական «Բոկա Խունիորսին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մենք նշում ենք աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի 120-ամյակը: Ակումբ, որը հիմնել են Ջենովայի էմիգրանտները: Շուտով լրանալու է նաև Ma se ghe penso երգի 100-ամյակը: Այդ ստեղծագործությունն իտալացի գաղթյալների մասին է»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Նոր համազգեստով «Ջենոայի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան «Յուվենտուսի» դեմ մարտի 29-ին կայանալիք հանդիպմանը: Խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:



