Իտալական «Ջենոան» նոր սեփականատեր ունի, հայտնում է Tuttosport-ը:
Սնանկացման եզրին հասած ակումբը ձեռք է բերել ռումինացի գործարար Դան Շուկուն, որը 40 միլիոն եվրո է վճարել և գնել է բաժնետոմսերի 77 տոկոսը:
Շուկուն Բուխարեստի «Ռապիդի» սեփականատերն է: Հանրահայտ ներդրողը Ռումինիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում 24-րդ տեղում է: Գործարարի կարողությունը գնահատվում է 300 միլիոն եվրո: