Logo

«Ջենոայի» հարձակվողը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»

23:50 / 24.03.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը պատրաստ է կարիերան շարունակել Միլանի «Ինտերի» կազմում։

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ իսլանդացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել միլանյան ակումբ։ «Ջենոան» իր ֆուտբոլիստի տրանսֆերը պատրաստ է վաճառել 30 միլիոն եվրոյով։ Բացառված չէ, որ «Ներաձուրին» պարտադիր գնման իրավունքով կվարձակալի Գուդմունդսոնին։

Բացի «Ինտերից», 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», սակայն նա ցանկանում է մնալ Իտալիայում։

Գուդմունդսոնը 2023/24 մրցաշրջանում 29 խաղում խփել է 12 գոլ, կատարել 4 ասիստ։ Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում Իսրայելի թիմի դեմ արտագնա խաղում (4-1) հարձակվողն Իսլանդիայի հավաքականի կազմում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ