«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը նշանակվել է «Նորվիչի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է անգլիական ակումբը:
«Նորվիչը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Յոհանես Տորուպին: Անգլիայի հավաքականի 33-ամյա նախկին ֆուտբոլիստը Տորուպին կփոխարինի մինչև Չեմպիոնշիփի այս մրցաշրջանի ավարտը (2 տուր է մնացել-խմբ.): Թիմը 14-րդ տեղում է:
Ուիլշերը «Նորվիչի» մարզչական շտաբում է 2024 թվականի հոկտեմբերից:


