Logo

Ջեքի Չանը վերադառնում է. կթողարկվի «Նոր ոստիկանական պատմություն 2»-ը

15:25 / 15.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ջեքի Չան

Հոնկոնգցի դերասան Ջեքի Չանը հայտարարել է «Նոր ոստիկանական պատմություն 2»-ի մասին, որում կխաղա գլխավոր դերը։ Ֆիլմի ռեժիսորն է Նիկոլաս Ցեն, որը նաև կնկարահանվի ֆիլմում։

«Նոր ոստիկանական պատմություն»-ը թողարկվել է 2004 թվականին։ Նոր ֆիլմը կլինի մարտաֆիլմի շարունակությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Սպասվում է, որ Չանը կվերադառնա տեսուչ Չան Կվոկ-Վինի դերին: Դեռ հայտնի չէ, թե դերասաններից ով կմիանա նրան նոր ֆիլմում։ Արտադրության ժամկետները և սյուժեի մանրամասները չեն բացահայտվում:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ