Logo

Ջերարդը բացատրել է «Ալ Իթիֆակը» գլխավորելու որոշումը

22:37 / 09.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը բացատրել է  Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակ» ակումբը գլխավորելու որոշումը:

«Պատճառները շատ են, այս թիմում բազմաթիվ լավ մարդիկ կան: «Ալ Իթիֆակը» մեծ ընտանիք է: Աշխատանքի անցնելիս հիմնականում 3 բան եմ դիտարկում. առաջին հերթին այն պետք է հարմար լինի ընտանիքիս: Ֆուտբոլային ակումբի ծրագիրն ու ռազմավարությունը պետք է ճիշտ լինի, մարզիչն էլ իրեն անվտանգ զգա:

Շատ ոգևորված եմ ու անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին»,- անգլիացու խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մինչև «Ալ Իթիֆակը» գլխավորելը Սթիվեն Ջերարդը աշխատել էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում» և անգլիական «Ասթոն Վիլայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ