«Շիրակը» պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջեսե Ակիլայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում Ակիլան 26 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։
Հայկական ակումբներից նա հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»։


