Logo

Ջեյդոն Սանչոն տեղափոխվել է «Ասթոն Վիլա»

16:21 / 02.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիացի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը մեկ տարով վարձակալել է 25-ամյա ձախ վինգերին: Սանչոն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Չելսիում», որտեղ 41 խաղում խփել էր 5 գոլ:

«Ասթոն Վիլան» ամառային տրանսֆերային պատուհանին ձեռք է բերել նաև Մարկո Բիզոտին, Էվան Գեսանին, Վիկտոր Լինդելյոֆին և Հարվի Էլիոթին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ