«Նյու Յորք Նիքսի» պաշտպան Ջեյլեն Բրանսոնը նոր պայմանագիր ստորագրելու համար աննախադեպ ֆինանսական զիջման է գնացել, հայտնում է ESPN-ը։
Ամերիկացին համաձայնել է աշխատավարձի նվազեցման և հրաժարվել 113 միլիոն դոլարից: Փոխարենը Բրանսոնը համաձայնել է կնքել չորս տարվա պայմանագիր, այդ ընթացքում կվաստակի 156,5 միլիոն դոլար:
Բրանսոնը զիջման է գնացել, որպեսզի օգնի թիմին ուժեղացնել կազմը: NBA-ն ունի աշխատավարձերի շեմ, եթե 27-ամյա Բրանսոնը չգնար զիջման, ապա «Նյու Յորք Նիքսը» չէր կարող տրանսֆերներ իրականացնել:
Բրանսոնի աշխատավարձի նվազեցումն ամենախոշորն է NBA-ի պատմության մեջ։ Նախկինում «Սան Անտոնիոյից» Թիմ Դունկանն էր գնացել աշխատավարձի խոշոր նվազեցման, նա հրաժարվել էր 11 միլիոն դոլարից:


