Ամերիկացի բասկետբոլիստ Ջեյլեն Բրաունը «Բոստոն Սելտիքսի» կազմում NBA-ի նոր մրցաշրջանի առաջին 18 խաղում վաստակել է 507 միավոր:
Բրաունը կրկնել է «Բոստոնի» պատմության մեջ լավագույն ցուցանիշը: Նախկինում միայն Ջեյսոն Թեյթումն ու Ջոն Հավլիչեկն էին 500 կամ ավելի միավոր վաստակել մրցաշրջանի առաջին 18 խաղում:
Jaylen Brown tonight became the third player in Celtics history to reach 500 points through the first 18 games of a season, joining Jayson Tatum (2022-23, 2024-25) and John Havlicek (1970-71).
— Celtics Stats (@celtics_stats) November 27, 2025
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


